Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀՀԿ-Ի «ՖՈՒԿ ԵՂԱԾՆԵՐԸ». ՄԵԿԸ ԿԱՍԻ, ԹԵ ՈՒ՞Ր Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

01:34, Friday, 10 May, 2013
ՀՀԿ-Ի «ՖՈՒԿ ԵՂԱԾՆԵՐԸ». ՄԵԿԸ ԿԱՍԻ, ԹԵ ՈՒ՞Ր Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Կարեն Թումանյան.
     ՀՀԿ-Ի «ՖՈՒԿ ԵՂԱԾՆԵՐԸ» . ՄԵԿԸ ԿԱՍԻ, ԹԵ ՈՒ՞Ր Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
     "Интеллигент в рыночных условиях подобен «домашнему псу», прижившемуся в волчьей стае, - он не боится людей, презирает все человеческое"/ ГАВРИЛИН/

Այսօր, ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին պետք է մեզ հետաքրքրի և կապ չունի դա ՀՀԿ-ի անցյալ էտապի հետ է կապված, թե ներկա, քանզի ՀՀԿ-ի ձեռքում այսօր կենտրոնացված է ամբողջ օրենսդրական, դատաիրավական և գործադիր մարմինները և մեզ ուղղակի անհրաժեշտ է հասկանել, թե, ինչպիսի հնարավոր քաղաքական խմորումներ կարող են տեղի ունենալ հենց ՀՀԿ-ի ներսում: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է հայացք գցել դեպի ոչ հեռու անցյալը` ընդամենը 2008 թթ-երը:
     Երբ խոսքը գնում է, այս ինքնաոճ քաղաքական գործչի մասին, ես ամեն անգամ սկսում եմ երկար մտորել մինչև խոսակցության ենթատեքստից ելնելով հայտնում եմ իմ կարծիքը նրա գործողությունների մասին; Այն քաղաքական գործիչները, որոնց թվում է, թե Տիգրան Թորոսյանը փողոցից եկել էր քաղաքականություն և հիմա էլ վերադարձավ հետ, չարաչար սխալվում են:

Տիգրան Թորոսյանը քաղաքական այն ֆիգուրներից էր, որ ի տարբերություն նույն հանրապետականից շատ գործիչների նա իր կուսակցական կարիերայի ընթացքում չէր խաղում Մաքիավելլիի "Արքունիքի" հերոսներին հարիր խաղեր: Սակայն ասել, որ նա ընդհանրապես հեռու էր քաղաքական «ուվերտյուռաններից» նույնպես սխալ կլինի; նա ուներ իր խաղի կանոնները և այդ կանոնները անընդունելի էին դարձել նորաթուխ հանրապետականների համար: Նա ուներ իր համակիրների մի ողջ արսենալ և դա շատ լավ էին հասկանում նորամուտները: Այդպես էլ մութ մնաց, թե, ինչ չկիսեցին ՀՀԿ-ի առաջին ֆիգուրները` Սերժ Սարգսյանը և Տիգրան Թորոսյանը, քանզի հենց այդտեղից սկսվեց Տիգրան Թորոսյան քաղաքական գործչի պատմության արխիվ մտնելու արագ գործընթացը: Քաղաքական ներկուսակցական խմորումներ` սա, այնպիսի մի հարթություն է, որտեղ մեկ վայրկյանում քաղաքական գործչի տասնյակ տարիների ընդվզումները կարող են հավասարվեն զրոյի և բոլորը միանգամից կմոռանան նրա արած դրականները և միանգամից կսկսեն հիշել միայն բացասականը: Ինձ, այս ամբողջ պատմության մեջ տարօրինակ է թվում, այն փաստը, որ, ինչպես կարելի է հրճվանքով խոսել նաև մինչ Սարգսյանական ՀՀԿ-ի մասին և չհիշատակել Տիգրան Թորոսյանի ներդրած լումայի մասին այդ ժամանակահատվածում: Ամեն, ինչ ընդունելի եմ համարում քաղաքական խաղերի ժամանակ, բայց այսպես մոռացության մատնել ժամանակին իրենից քաղաքական խոշոր ֆիգուր ներկայացնող գործչի անունը չի տեղավորվում իմ պատկերացման մեջ: Վատն է եղել նա ժողովրդի համար, թե լա՞վը դա այլ թեմա է, բայց ինձ ավելի շատ այս պահին հետաքրքրում է, ինչու «Ֆուկ» արեցին նրան…: Այ երբ մենք կունենանք նաև այս հարցի պատասխանը մեզ ավելի հեշտ կլինի պատկերացում կազմել, ինչպիսին էր ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանի օրոք և ինչպիսին է նա հիմա կուսակացական ներքին տեսանկյունից…:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6584 | 0 | 0
Facebook