Նոյեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցավ #IDBank-ի նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը։ Նոր, հարմարավետ պայմաններ, սպասարկման նորաոճ սրահ՝ տեխնոլոգիական և դիզայներական արդիական լուծումներով․ այսուհետ IDBank-ի վանաձորցի հաճախորդները հնարավորություն կունենան գործարքներ կատարել, օգտվել բանկային ծառայություններից բոլորովին այլ՝ չպարտադրող միջավայրում։ Մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով բացի կանխիկի մուտքագրման/ելքագրման գործարքներից կարելի է մարել վարկեր, տարբեր հաշիվներ համալրել, կատարել կոմունալ վճարումներ և օգտվել 200+ այլ ծառայություններից շուրջօրյա՝ 24/7 գրաֆիկով։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները, Բանկի վարչության անդամները, գործարարներ և հաճախորդներ։