Աշխատանքային եռուզեռ էր տիրում «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Ուսուցիչը՝ Հ․Կոստյանը, աշակերտներին խոհարարական հմտություններ է սովորեցրել, ձևավորել գեղագիտական ճաշակ: 7ա, 7բ և 7գ դասարանների աղջիկներն առանձնահատուկ խանդավառությամբ մասնակցեցին սպասքադրման նախապատրաստական աշխատանքներին: Ուսուցիչն աշակերտներին ծանոթացրել էր խոհանոցային գործիքների կիրառման ձևերին, սանիտարահիգիենիկ, ինչպես նաև ուտեստների մատուցման կանոններին: Աղջիկները սիրով սկսեցին զարդարել սեղանը, սպասքադրել և ճիշտ օգտվել սեղանից