Loading...

Articles

Այսօր, առավել քան երբեք, մենք պետք է հասկանանք, որ Շիրակի մարզը հնարավորինս պետք է ներկայացված լինի օրենսդիր մարմնում

22:44, Wednesday, 14 November, 2018
Այսօր, առավել քան երբեք, մենք պետք է հասկանանք, որ Շիրակի մարզը հնարավորինս պետք է ներկայացված լինի օրենսդիր մարմնում
     Ընդունելով «Իմ քայլը» դաշինքի առաջարկը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից՝ որպես անկուսակցական, առաջադրվել եմ պատգամավորության տարածքային թեկնածու:
     Տարիներ շարունակ բարձրաձայնելով մարզում առկա այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծում՝ տիրապետում եմ գործիքակազմին և վստահ եմ՝ հանրության աջակցության դեպքում Ազգային ժողովի հարթակից ի զորու կլինեմ այդ հարցերին լուծում տալու:
     Այսօր, առավել քան երբեք, մենք պետք է հասկանանք, որ Շիրակի մարզը հնարավորինս պետք է ներկայացված լինի օրենսդիր մարմնում:
     Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում հենվելու եմ անաչառության, օբյեկտիվության, սկզբունքայնության և թափանցիկ աշխատանքի վրա:
    
     Նազելի Բաղդասարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3467 | 0 | 0
Facebook