թե նման ինֆորմացիա տարածվեր այլ աղբյուրից կարելի էր մտածել, որ սա կեղծ տեղեկատվություն է, բայց բոլորս ենք քաջ գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության վիճակագրական կոմիտեն չի կարող հրապարակել որևէ կեղծ տվյալ:
Այս լուրը բավականին մտահոգիչ է: Պետք է պատրաստվել սրանից բխող հետևանքներին:
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց:
Բազմիցս տարբեր առիթներով անդրադարձ է կատարվել այս թեմային` գիտակցելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության
Սպիտակին՝ սպիտակ, սևին՝ սևծավալները