ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես» -ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Արդեն եղել է քննարկում, խմբակցության նիստ, բայց որոշման մասին կհայտարարենք ավելի ուշ», -ասաց Նազարյանը:
Խմբակցությունն իր որոշման մասին կհայտարարի այսօր մինչ ժամը 18: 00:
ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը հոկտեմբերի 23 –ը, ժամը 18: 00 -ն է: «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները պաշտոնապես հայտարարել էին, որ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու:
http://armday.am