Այսօր՝ հոկտեմբերի 19 – ին ճանաչողական այցով Քանաքեռավան համայնքում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքային ծառայողները, ավագանու անդամները, ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրենները և համայնքի բնակիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզային և համայնքային ինչպես առաջնային, այնպես էլ երկարաժամկետ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։