Loading...

Articles

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11հ/լ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Լ. Բարիկյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 10 ին ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին COAF Smart կենտրոնում

12:26, Tuesday, 16 October, 2018
Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11հ/լ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Լ. Բարիկյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 10 ին ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին COAF Smart կենտրոնում

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11հ/լ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Լ. Բարիկյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 10 ին ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին COAF Smart կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, գործող խմբակներին մասնակցելու պայմաններին: Հաջորդ կանգառը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում էր, որտեղ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրի շրջանակներում աշակերտները նաև ասմունքեցին՝ հիշելով Ամենայն հայոց բանաստեղծի անմահ խոսքերը: Արտագնա հաջորդ դասը Բնության և թռչունների այցելուների կենտրոնում էր: Աշակերտներն իմացան, որ Դսեղը «Հայաստանի թռչունների պահպանման միության» կողմից ճանաչվել է որպես թռչնաբանական կարևորագույն տարածք, առաջարկ ստացան նաև թռչնադիտարկում իրականացնել Դսեղի շրջակայքում: Օրվա երկրորդ մասը նվիրված էր պատմամշակութային վայրեր այցելելուն: Աշակերտները եղան Սուրբ տերունական խաչի մոտ, Սբ. Քառասնից Մանկաց եկեղեցում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4108 | 0 | 0
Facebook