Loading...

Articles

Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալ Քվեբեկի ֆրանսիական համալսարաններից որևէ մեկում

12:19, Tuesday, 16 October, 2018
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալ Քվեբեկի ֆրանսիական համալսարաններից որևէ մեկում
     Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ Մոնրեալի և Ֆրանսիայի համալսարանների և հետազոտական ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Agence Universitaire de la Francophonie (AUF) միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությանը: Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալ Քվեբեկի ֆրանսիական համալսարաններից որևէ մեկում: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀԲԸՄ հայկական գրասենյակում, որին ներկա Կանադայի Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանյա Ջոլին բարձր է գնահատել համաձայնագրի ստորագրումը:


     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2383 | 0 | 0
Facebook