Loading...

Articles

Միջին տարիքի գիտնականների ներգրավվածությունը մեծացնելու նպատակով պետությունը ծրագրեր է մշակում

19:09, Monday, 15 October, 2018
Միջին տարիքի գիտնականների ներգրավվածությունը մեծացնելու նպատակով պետությունը ծրագրեր է մշակում
     Անդրադառնալով գիտնականների տարիքային շեմի մասին մտահոգիչ վիճակագրությանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ ունենք երկու տարիքային գագաթ` մինչև 35 տարեկաններ և 60 տարեկանից բարձր տարիքի գիտնականներ: «Միջին տարիքի գիտնականների մեծ անկում ունենք: Միջին տարիքի գիտնականների ներգրավվածությունը մեծացնելու նպատակով պետությունը ծրագրեր է մշակում, բայց մենք նաև պետք է հասկանանք և օբյեկտիվորեն գնահատենք, թե ինչպիսի գիտական ներուժ ունենք: Արդյոք մեր հնարավորություններն արդյունավետ ենք օգտագործում և արդյոք համակարգում չունենք խնդիրներ, որ լուծում չեն ստանում սոցիալական պարտավորություններից ելնելով: Կրթության և գիտության նախարարությունը պատասխանատու է կրթական քաղաքականության համար, և սոցիալական խնդիրները պետք է չճնշեն այդ քաղաքականության արդյունավետ իրականացմանը», - նշել է նախարարը:
    
    
     http://edu.am/index
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2967 | 0 | 0
Facebook