Loading...

Articles

Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում (տենոր)

Classical Crossover
Spokesperson:
Classical Crossover
17:34, Tuesday, 02 October, 2018
Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում (տենոր)

Հոկտեմբերի 12-ին` ժամը 19: 00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը: Շուրջ 6 տարի Տեներիֆեում ապրող և ստեղծագործող երաժշտի մենահամերգը նվիրված է մայրաքաղաքի 2800-ամյակին:


    

Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթը մանրամասներ է պատմել մենահամերգին սպասվող երաժշտական ծրագրի մասին, ինչպես նաև խոսել է դրսում իր ծավալած գործունեության և Հայաստան վերադառնալու նպատակի մասին:
    
    
    

Դավիթը մասնագիտությամբ միջազգայնագետ է: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով, իսկ երգել սկսել է 2011 թվականից: Ասում է՝ երաժշտության ճանապարհով գնալը շատ պատահական ստացվեց և փոփոխությունների սկիզբ դրեց իր կյանքում: Նա տեղափոխվել է Տեներիֆե, որտեղ ուսանել է Կոնսերվատորիայում՝ Կարմեն Ակոստայի, այնուհետև Հռոմի Օպերային թատրոնի երգչուհի՝ Ռենատա Լամանդայի մոտ:


    
    

Դավիթը հանդիսանում է Տեներիֆեում հայտնի Union Artistica El Cabo երգչախմբի մենակատարը: Մեծ մասամբ հանդես է գալիս բարեգործական համերգներով:
    
    
     Երևանում օպերային երգչի մենահամերգը նույնպես կոմերցիոն նկատառումներ չունի, մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնք կբաժանվեն բոլոր ցանկացողներին. «Ցանկացա համերգի տեսքով նվեր մատուցել իմ քաղաքին և այն վերածվեց մի նախագծի, որը նվիրվում է Երևանի 2800-ամյակին»:
    
    


    

Համերգի մասնակիցներ՝

Գեղարվեստական ղեկավար և վարող Արա Ղազարյան
     Artistic director and host Ara Kazaryan

Դաշնամուր Կարեն Անանյան
     Piano Karen Ananyan

Դիրիժոր Ռուբեն Ասատրյան
     Conductor Ruben Asatryan

Վաստակավոր Կոլեկտիվ
     Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
     Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյան
     Armenian National Philharmonic Orchestra
     Artistic director and principal conductor Eduard Topchyan

Լուսանկար՝ Գիյերմո Սուրեդա Բուրխոս
     Photo artist - Guillermo Sureda Burgos

Mencey Production
     Yerevan 2800
    
     Aremian-Canarian tenor David Hovhannisyan Live in Concert at Aram Khachaturiam Grand Concert Hall in Yerevan
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3266 | 0 | 0
Facebook