Loading...

Articles

Շտապօգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները Կոտայքի մարզում են

18:31, Wednesday, 26 September, 2018
Շտապօգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները Կոտայքի մարզում են

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված շտապօգնության մեքենաները սեպտեմբերի 25-ից արդեն Կոտայքի մարզում են:
     Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անձամբ ծանոթացավ մեքենաների հնարավորություններին՝ կահավորանքին, հագեցվածությանը և հզորությանը:

Նոր մեքենաների առկայությունը վստահաբար կնպաստի շտապ բուժօգնության ծառայության որակի բարելավմանը: Ավտոպարկի համալրումը հնարավորություն կտա ժամանակին արձագանքել շտապօգնության կանչերին՝ նվազեցնելով տեխնիկական պատճառներով առաջացող խնդիրները և դրանցով պայմանավորված բացասական հետևանքները:
     Ինչպես և նախատեսված էր, Հրազդանի բ/կ-ին տրամադրվել է 3 գծային և 1 ռեանիմոբիլ, Աբովյանի բ/կ-ին՝ 3 գծային և 1 ռեանիմոբիլ, Եղվարդի «Նաիրի» բ/կ-ին՝ 1 գծային և 1 ռեանիմոբիլ, Գառնու ա/կ-ին՝ 1 գծային, Բյուրեղավանի պոլիկլինիկային՝ 1 գծային, Նոր Հաճնի պոլիկլինիկային՝ 1 գծային մեքենա, Չարենցավանին՝1 գծային և 1 ռեանիմոբիլ:
    
     http://kotayk.mtad.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3148 | 0 | 0
Facebook