ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցիս շրջանակներում այսօր մեր պատվիրակությանն ընդունեց Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեցի Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորեցինք նաև մեր երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը:
Մխիթար Հայրապետյան