Loading...

Articles

Իր ճարտարապետական հղացունով՝ իբրև կառույց, իբրև համերգա-մշակութային կենտրոն այն եզակի է արաբական աշխարհում

16:35, Wednesday, 19 September, 2018
Իր ճարտարապետական հղացունով՝ իբրև կառույց, իբրև համերգա-մշակութային կենտրոն այն եզակի է արաբական աշխարհում
     Սիրելիներ, պատկերացնում եք` ինչ հրաշալի է, որքա՜ն հպարտ ենք․․․
     Քուվեյթի Օպերան, որ կրում է Շեյխ Ջաբեր Ալ Ահմադի անունը և գտնվում է Էմիրի անմիջական վերահսկողության ներքո, բացվել է 2016-ի հոկտեմբերին։ Իր ճարտարապետական հղացունով՝ իբրև կառույց, իբրև համերգա-մշակութային կենտրոն այն եզակի է արաբական աշխարհում, պարզապես ժամանակակից քաղաքաշինական գլուխգործոց է՝ կառուցված միջազգային ընկերության կողմից։
     Դե, հավանաբար գիտեք, որ ոչ միան Քուվեյթը, այլև առհասարակ արաբական աշխարհը օպերային ավանդույթներ չունի, թեև մեծ հարգանք և ակնածանք կա դեպի արվեստի այս տեսակը և իշխանության ամենաբարձր մակարդակով ձգտում կա հասարակությանը հաղորդակից դարձնել համամարդկային մշակութային ձեռքբերումներին, այդ թվում օպերային արվեստին։ Անցնող երկու տարինեի ընթացքում Քուվեյթի օպերային բեմահարթակում եղել են Լոնդոնի սիմֆոնիկը, Բոչելլին, կազմակերվել են համերգներ, բայց ոչ օպերա․․․
     Իսկ քուվեյթյան հանդիսատեսին Օպերայի հետ իրական հանդիպում կպարգևի մեր՝ Ալ․ Սպենդիարյանի անվ․ Ազգային Օպերան՝ ներկայացնելով Մոցարտի «Կախարդական սրինգը» ։ Ավելի քան վստահ եմ, որ Դուբայում արձանագրած աննկարագրելի հաջողության կողքին, նորարարական լուծումներով և ընտիր վոկալով մեր թատրոնի ներկայացումը կհիացնի քուվեյթցի հանդիսատեսին, որը չի փախցնի սեփական բեմում առաջին հանդիպումը Օպերայի հետ։
«br» «div» «/div»

    

    
Լիլիթ Գալստյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3110 | 0 | 0
Facebook