Loading...

Articles

Հայկոն չունի այն պահանջվելիք հատկանիշները, որոնք էլ թույլ կտան նրան դառնալ Երևանի քաղաքապետ

Shushanik
Author:
Shushanik
13:03, Sunday, 16 September, 2018
Հայկոն չունի այն պահանջվելիք հատկանիշները, որոնք էլ թույլ կտան նրան դառնալ Երևանի քաղաքապետ

Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին: Քաղաքական ուժերն ու գործիչները քարոզարշավների շրջանակներում ներկայացնելով սեփական ծրագրերն ու տեսլականները՝ Երևանի բարեկարգման, զարգացման և առաջընթացի վերաբերյալ, փորձում են վաստակել երևանցիների վստահությունն ու հասնել ցանկալի արդյունքի: Սակայն ամենազավեշտալին այս ողջ պրոցեսի մեջ, դա ֆավորիտ համարվող քաղաքապետի թեկնածու Հայկ Մարթույանի գործոնն է, ում ամեն կերպ փորձում են ներկյացնել այնքան, որքան նա իրականում չկա: Թեկնածուի իրական ամբիցիաների մասին խոսելիս բավական է միայն վերհիշել նրա կողմից արված այն հայտարարությունը, որը միտված էր հասարակությանը յուրայինների և օտարների բաժանման գործընթացին: Չնայած մեծ ջանքերի, որոնք գործադրվեցին այդ ժամանակ, որպեսզի արդարացնեն Հայկոյի այդ անպատասխանատու, սակայն միևնույն ժամանակ սրտից բխող ցանկությունը, ոչինչ չստացվեց, որովհետև Հայկոն այդկերպ դրսևորեց իր իրական կերպարը, այս անգամ սակայն իրական կյանքում այլ ոչ թե իրեն հարազատ բեմում կամ տեսախցիկների առաջ: ԱՅս ամենը մի կողմ դնելով կա մեկ կարևորագույն դիտարկում, որն ամբողջացնում է Երևանի ապագա քաղաքապետի ողջ էությունը: Միանգամայն տրամաբանական է և ընդունելի, որ Երևանի քաղաքապետը պետք է սիրի Երևանը, պետք է իր ողջ գործունեությունն ու կյանքը այս քաղաքում պատկերացնի, պետք է հարգի բոլոր երևանցիներին, պետք է սրտացավ լինի ամեն մի սանտիմետրի համար: Սա է մեր պատկերացմամբ Երևանի ապագա քաղաքապետի այն մինիմալ որակները, որոնք պահնջում է երևանցին: Սակայն կրկին անգամ անդրադառնալով Հայկ Մարությանին պետք է արձանագրենք, որ սիրված դերասանը չունի այդ հատկանիշներից և ոչ մեկը կամ ուղակի դա ձևականորեն ի ցույց է դնում: Վերջերս մի նյութ տարածվեց համացանցում, որտեղ ներկյացված էր քաղաքապետի թեկնածուների կարողությունները: Այդ ցանկում առաջին հորիզոնականում էր Հայկ Մարությանը, ով բանից պարզվում է սերտ կապվածության մեջ է ոչ թե Երևան քաղաքի, այլև Պրահայի հետ, որտեղ նա ունի 6 բնակարան:

Խնդիր չէ Կարգին սերիալի Հայկոն թող ունենա, ասենք ավելին, անգամ ուրախ ենք նրա համար այդ կապակցությամբ, դա իր անձնական գործն է, բայց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկոն, ով արհեստական տպավորություն է փորձում ստեղծել, թե սիրում է Երևանը, չի կարող այլ քաղաք ավելի գերադասել «հարազատից», եթե այդպես է, ուրեմն լրագրողներից մեկը ճիշտ դիտարկում էր արել այս կապակցությամբ, միգուցե Հայկոն Պրահայի քաղաքապետ ընտրվի: Թող չփորձի ոչ ոք Հայկոյի կերպարը ուռճեցնել, չի ստացվի, եթե խոսում ենք պայքարից, եթե խոսում ենք արդարություն հաստատելու համար ջանք չխնայելուց, դա Հայկոյի առավելություններից չէ, շատ ավելի արժանի տղաներ նրանից շատ են պայքարել, նրանից շատ են ֆիզիկական կտտանքների ենթարկվվել, նրանից ավելի շատ սիրված ու ընդունված են:

Հայկոյի օտարամոլ գործունեությունն այն զգաստացնող հանգամանք է, որը դրդում է մտածել, արժե Հայկոյին վստահել Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակության պաշտոն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը: Բնականաբար ոչ, քանի որ Հայկոյի օտարամոլությունը առավել քան ակնհայտ է և դա արտահայտվեց անգամ այն ժամանակ, երբ բուքմեյքերների գովազդային հոլովակների գլխավոր հերոս Հայկոն, իր երեխային ուղարկում էր ԱՄՆ-ում դպրոց:

Հայկոն իրոք լավ դերասան է, հնարավոր է նաև լավ մարդ իր շրջապատի համար, բայց փաստ է, որ նա չունի այն պահանջվելիք հատկանիշները, որոնք էլ թույլ կտան նրամն դառնալ Երևանի քաղաքապետ: Ըստ այդմ էլ, կոչ ենք անում բոլոր երևանցիներին էյֆորիան ու վարդագույն ակնոցները դնել մի կողմ և ընտրություն կատարել խելամտորեն, միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ այն Երևանը, որի մասին այսքան տարիներ երազել ենք բոլորս:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3156 | 0 | 0
Facebook