Loading...

Articles

Զվարճապատում կաթոլիկ քահանայի և ժամհարի մասին

16:47, Wednesday, 29 August, 2018
Զվարճապատում կաթոլիկ քահանայի և ժամհարի մասին

Կաթոլիկ քահանան սկսում է կասկածել իր եկեղեցու ժամհարին. քանի որ հաղորդության գինին շարունակ պակասում էր, նա եզրակացնում է, որ այն ժամհարն է խմում: Մի օր էլ, երբ ժամհարը գալիս է խոստովանելու ու նստում է խոստովանության համար հատկացված խցում, հարակից խցից խոստովանություն ընդունող քահանան նրան հարցնում է.

«Դե հիմա ասա` ով է խմում հաղորդության գինին»:

Ժամհարը պատասխանում է.

«Ներողություն եմ խնդրում, այստեղից ոչինչ չեմ լսում»:

Քահանան ավելի բարձր ձայնով հարցը կրկնում է, բայց ժամհարը դարձյալ ոչինչ չի լսում, և այդժամ քահանան ժամհարին առաջարկում է իրենց տեղերը փոխել: Ժամհարը համաձայնում է, անմիջապես տեղերեը փոխում են, և ժամհարը հակվում է քահանայի կողմն ու հարցնում.

«Ժամհարի կոջ հետ ո՞վ է պառկում»:

Քահանան պատասխանում է.

«Հիրավի, ճիշտ ես ասում, հետաքրքիր է, բայց իսկապես այստեղից ոչինչ չի լսվում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4845 | 0 | 0
Facebook