Loading...

Articles

Գիտե՞ք արդյոք…

21:28, Sunday, 26 August, 2018
Գիտե՞ք արդյոք…

«Եվրոպական այլ ժողովուրդների հետ նպատակին կարելի է հասնել մարդասիրական եղանակներով, իսկ ռուսների դեպքում այդպես չէ. եթե ես խստություն չկիրառեի, ապա վաղուց ռուսական պետության տերը չէի լինի ու երբեք նրան այնպիսին չէի դարձնի, ինչպիսին այն հիմա է: Ես գործ ունեմ ոչ թե մարդկանց, այլ` անասունների հետ, որոնց ուզում եմ մարդ դարձնել»:

Այս խոսքերի հեղինակը Ռուսաստանի առաջին կայսր Պետրոս Առաջինն է: Նա հասկացել է, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի իր ղեկավարած պետությունը հզորանա և իր հպատակները քաղաքակրթվեն: Նա հնարավոր ամեն ինչ արել է իր երկրի եվրոպականացման համար, նույնիսկ ամուսնացել է լատիշ հասարակ գյուղացու դուստր Մարթայի (հետագայում՝ կայսրուհի Եկատերինա Առաջին) հետ, որից ծնվել է Ելիզավետա Պետրովնան (գահակալել է 1741 – 1762 թվականներին): Վերջինը գահի ժառանգորդ է նշանակում իր ավագ քրոջ որդուն՝ Հոլշտեյնի (Գերմանիա) դուքս Կարլ-Պետեր Ուլրիխին, որը Ռուսաստան ժամանելուց հետո անվանափոխվում է՝ դառնալով Պյոտր Ֆեոդորովիչ (սա Պետրոս 3-րդ կայսրն է՝ Եկատերինա 2-րդի ամուսինը):

Իսկ Ռուսաստանի Ալեքսանդր Առաջին կայսրը, կարելի է ասել, զտարյուն գերմանացի է:

Նրա հոր՝ Պավել Առաջինի մայրը (այսինքն՝ նրա տատը)` Եկատերինա Երկրորդ կայսրուհին (մինչև ամուսնանալը՝ Սոֆիա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դորնբուրգ), գերմանուհի է, հայրը (այսինքն՝ Ալեքսանդրի պապը) ՝ Պետրոս Երրորդ կայսրը (նույն ինքը՝ Գերմանիայի՝ վերը հիշատակված Հոլշտեյն երկրամասի հերցոգ (հայերեն՝ դուքս) Կարլ Պետեր Ուլրիխը), նույնպես գերմանացի է:

Գերմանուհի է նաև Ալեքսանդրի մայրը («Մարիա Ֆեոդորովնա») . նրա օրիորդական անունն է Սոֆիա Մարիա Դորոթեա Ավգուստա Լուիզա ֆոն Վյուրտենբերգ:

Գերմանուհի է եղել նաև Ալեքսանդրի կինը` Լուիզա Մարիա Ավգուստա Բադենցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4839 | 0 | 0
Facebook