Քսան տարի ազատագրված Բերձորում . անծանոթ շրջապատ, նոր մարդիկ, նոր տուն, այլ աշխատանք, և, իհարկե' բազմաթիվ դժվարություններ ...
Ասեմ ' ոչ հերոս ենք եղել, ոչ էլ խենթ, պարզապես ջանացել ենք պահպանել այն թագուհուն, որ իր մեջ պիտի կրի յուրաքանչյուր կին ...
Ու այդ տարիներին հարուստ ենք եղել մեր ունեցածով ' գիր ու գրականություն սերմանելով, մեր հանդեպ եղած հավատով ու վստահությամբ, մեր սիրով ու նվիրվածությամբ ...
...Ինքս ' յուրաքանչյուրից արևի մի- մի շող եմ վերցրել ու դրել սրտիս մեջ:
Այսօր ապրեցի այդ 20 տարիների վայելքը ...
Սոնա Հովեյան-Բունիաթյան