Loading...

Articles

Դեպի ժողովրդավարություն իրավիճակը փոխվել է

12:26, Saturday, 25 August, 2018
Դեպի ժողովրդավարություն իրավիճակը փոխվել է

Երեկ, երբ դիտեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զբոսանքը Հյուսիսային պողոտայում, զգացի, որ ապրում եմ ժողովրդավարական երկրում, երբ ղեկավարությունը չի վախենում ժողովրդի հետ շփվելուց:

Սովորություն չունեմ համեմատություններ անելու, սակայն չեմ կարող չպատմել այս եղելությունը:

Ոչ հեռու անցյալում, մարզային մի քաղաքում, ընտրությունների շեմին կազմակերպում են հանրապետական կուսակցության նախագահի հանդիպումն իր կուսակիցների հետ: Ոչ մի կուսակցականի մտքով չէր կարող անցել, որ պետք է անցնեն մետաղաորսիչ սարքի միջով: Մի հարգարժան ուսուչուհի, երբ անցնում է, պայուսակը «զնգում» է: Անվտանգության աշխատակիցնեը, որ սարսափեցնելով կանանց, շրջել են վարժեցրած շների հետ, , կնոջը ստիպում են ցույց տալ պայուսակի պարունակությունը: Անակնկալի գալով, կինը քաշվում է: Բայց աշխատակիցը պայուսակը կնոջից խլելով, այն դատարկում է սեղանին: Սեղանին հայտնվում են, ոչ թե զենք ու զինամթերք, այլ կանացի հիգիենայի պարագաներ, պահպանակներ և տան բալանիները: Ծանոթ շրջապատում կինն իրեն վատ զգալով, լացակումած հեռանում է ՝ չմասնակցելով կուսակիցների ակտիվի ժողովին:

Հետաքրքիր է, թե նախկին ղեկավարներն ինչի՞ց էին վախենում, որ նույնիսկ յուրայինների հետ հանդիպմանն իրենց շրջապատում էին անվտանգության անթիվ աշխատողներով և վարժեցրած շներով և նույնիսկ՝փշալարերով:

Տեսնում ենք, որ դեպի ժողովրդավարություն իրավիճակը փոխվել է, երբ ղեկավարությունը չի վախենում և խորշում սիրած ժողովրդի հետ անմիջական շփումից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
15666 | 0 | 0
Facebook