Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀԱՅՈՒՀԻՆԵՐ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԱՊՐԼԻ 7-Ը. «ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅՈՒՀԻ Մ'ԵՄ, ՈՐ ՀՕԳՈՒՏ ԱԶԳԻՆ ԿԱՇԽԱՏԻՄ ».

10:25, Sunday, 07 April, 2013
ՀԱՅՈՒՀԻՆԵՐ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԱՊՐԼԻ 7-Ը. «ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅՈՒՀԻ Մ'ԵՄ, ՈՐ ՀՕԳՈՒՏ ԱԶԳԻՆ ԿԱՇԽԱՏԻՄ ».

Կարեն Թումանյան

ՀԱՅՈՒՀԻՆԵՐ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԱՊՐԼԻ 7-Ը. «ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅՈՒՀԻ ՄԵՄ, ՈՐ ՀՕԳՈՒՏ ԱԶԳԻՆ ԿԱՇԽԱՏԻՄ» .

Սիրելի Հայուհիներ` "Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում" ՀԿ-ն Ջերմորեն շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Հայուհի` ինչքան վեհ է հնչյում: 21-որդ դարի հայ կինը փշրելով նախապաշարումները, անցավ աշխատանքի և այդպիսով, փրկեց իր ընտանիքը աղքատությունից ու կործանումից, և երկրորդ` ապրում է սեփական մտավոր կարողությունները լիուլի գործի դնելով: Եվ չգնահատել այս ամենը մենք իրավունք չունենք, նրանք շատ դեպքերում ընտանիքի ամբողջ հոգսը վերցնում են իրենց ուսերի վրա դրանով փրկելով իրենց սուրբ օջախը: Երբ ինձ հարցնում են, թե Հայստանում, ինչու կանայք ինչպես Իսրայելում չեն ծառայում, ես ընդամենը պատասխանում եմ, ինչպես, թե չեն ծառայում նրանք ծառայում են և ծառայում են իրենց ընտանիքին: Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբի` "պարզապես հայուհի մ’եմ, որ կծառայեմ հայրենիքիս" արտահայտությունը ուղղակի ուսոցողական է հանդիսանում մեր ապագա հայուհիների համար: Հայ կին անհատների մեծությունը կայանում է նրանց խիստ ինքնագնահատականի մեջ: Նրանց մեծամասնությունը իրենց պատիվը բարձր պահելու համար պատրաստ են զոհաբերել նույնիսկ իրենց կյանքը և սրանք լոկ բառեր չեն: Անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջանում, երբ տեսնում ես, թե, ինչպես մեր զոհված ազատամարտիկների կանայք անտեսելով անսահման դժվարությունները բարձր են պահում իրենց ազգանպաստ ամուսինների վառ հիշատակը: Նրանց, ինչպես մյուսների շնորհիվ մեծապես բարձրանում է հայուհու հարգն ու վարկը:

"Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում" ՀԿ-

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5134 | 0 | 0
Facebook