Loading...

Articles

Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

15:43, Monday, 20 August, 2018
Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին եւ կրում էր Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի կարգախոսը:

Հինգ օր տեւած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որը շոշափում էր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը, արցախյան հիմնախնդիրը, սփյուռքում հայկական լոբբին, ՀՅ Դաշնակցության ծրագրային եւ կանոնագրային առաջնահերթությունները, ինչպես նաեւ մեդիամանուպուլացիոն մեխանզմների կիրառումը քաղաքական գործընթացներում:

Ընկերական բարձր մթնոլորտում, ըստ քաղաքական գաղափարախոսությունների բաժանված խմբերը, վիճարկեցին հաղթող խմբի տիտղոսը, որն առաջիկայում կմեկնի Արցախ եւ բանակումի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլրացնի նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում:

Բանակողները ընդգծեցին Հայաստանի Հանրապետության պատմության ներկա հանգրվանի բեկումնայնությունը եւ համոզմունք հայտնեցին, որ հասարակական դրական սպասումներն ու ժողովրդի լայն զանգվածների հույսն ու հավատը ոչ թե պետք է պարպվի ներքաղաքական անհանդուրժողականության վրա, այլ հիմք հանդիսանա առաջադեմ եւ արդիական հասարակության ու պետության կայացման համար:


     yerkir.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2913 | 0 | 0
Facebook