Loading...

Articles

Քաղաքացու անձի ու արժանապատվության պաշտպանությունը ոստիկանության անմիջական ու առաջնահերթ պարտականությունն է

13:49, Sunday, 15 July, 2018
Քաղաքացու անձի ու արժանապատվության պաշտպանությունը ոստիկանության անմիջական ու առաջնահերթ պարտականությունն է
     Պարոնայք թավշափետուր հեղափոխականներ, ՀՀ ոստիկանությունը օսիպյանականության մի՛ վերածեք...
     ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անձի ու արժանապատվության պաշտպանությունը ոստիկանության անմիջական ու առաջնահերթ պարտականությունն է: Առավել ևս՝ ցկյանս գահակալելու լիազորությամբ օժտված Ամենայն Հայոց կաթողիկոսի անձն ու արժանապատվությունը...
     Եվ ժողովրդավարությունը ժողովրդագարության մի վերածե՛ք՝ զավեշտալի կլինեիք, եթե արդեն վտանգավոր չլինեիք...
     Ողջախոհություն բառը հավանաբար լսել եք՝ մի քիչ սթափվեք ինքնասիրահարվածության ու կռապաշտության թմբիրից ու նույն այդ ողջախոհությամբ գոնե հիշե՛ք, որ Հայ Առաքելական Եկեղեցու օրինական Հայրապետին հավատարիմ և իրական հետևորդները նույնպես ընտրազանգված են, ընդ որում՝ պատկառելի ընտրազանգված... Իսկ առջևում ընտրություններ են...
     Եթե սա դեռ չեք հասկացել՝ հասկացե՛ք, քանի դեռ ուշ չէ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2455 | 0 | 0
Facebook