Loading...

Articles

Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

20:08, Friday, 06 July, 2018
Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից այսօր Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը:

Ինչպես իր խոսքում նշեց տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը.
     «Նախագծի նպատակն է աջակցել մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսազշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Ակնկալում ենք, որ թե մեր համաքաղաքացիները, թե քաղաքի հյուրերն ակտիվորեն կօգտվեն տեղեկատվական կետի ծառայություններից և կստանան անհրաժեշտ տեղեկատվություն: Առաջիկայում, մեր կետերում կունենանք նաև տեղեկատվության քույր ու գործընկեր քաղաքների վերաբերյալ: Կարևորում ենք ծրագրի իրականացումը, հատկապես այս տարի, որը հոբելյանական է Երևանի համար»:
     Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կետերում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիաների ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցեր՝ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:
     Հիշեցնենք, որ դեռևս այս տարի մարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Հունիսին բացվել էր տեղեկատվական առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգու սկզբնամասում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4409 | 0 | 0
Facebook