Loading...

Articles

Մանվելը իրեն հակառակվելու համար տեղում սպանեց ընկերոջը. Ավետիս Սադոյան

K a rEN U-yAn
13:02, Thursday, 21 June, 2018
Մանվելը իրեն հակառակվելու համար տեղում սպանեց ընկերոջը. Ավետիս Սադոյան
     Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    
     «Մանվելի մասին իմ իմացածն էլ ես պատմեմ՝
    
     Դեռ իննսունականներին մեր ֆակուլտետի աշխատակիցներից մեկը Էջմիածնից պատմում էր, որ Մանվելը էջմիածնում հայտնի է եղել որպես մարդասպան, որի զոհերը եղել իր ընկերները։ Արդեն Արցախից վերադառնալուց հետո քեֆերից մեկի ժամանակ ընկերներից մեկը ասել է մարդ սպանելը դժվար գործ է, Մանվելն էլ թե չէ, ընկերը պնդել է, Մանվելն էլ, տես հիմա հանում եմ ատրճանակս ու կրակում ճակատիտ, դրանից էլ հեշտ բան՞։ Ու տեղում սպանել է ընկերոջը։ Այդ օրվանից ուղիղ մեկ տարի հետո եղել է իր հարսանիքը Նազիկի հետ և Մանվելը ստիպել է սպանվածի հարազատներին տարին նշելու փոխարեն գալ իր հարսանիքին, պարել ու Նազիկի ձեռքին թանկարժեք մատանի դնելով շնորհավորանքներ ասել Մանվելին․․․․Երբ հետաքրքրվեցի իրավապահներից ինչ կարելի է անել՝ ասեցին գործ չունես, եթե նունյիսկ հաստատնեք սպանությունը Մանվելի մանկլավիկներից մեկը իր վրա կվերցնի, անմեղ կդատվի, հավանաբար Մանվելն էլ կկազմակերպի գաղութում նրա սպանությունը ու Մանվելի զոհերը մեկով կավելանա․․․․»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6920 | 0 | 0
Facebook