Loading...

Articles

Բարություն

21:39, Friday, 15 June, 2018
Բարություն
    
    

Նոյեմբերի 13-ը բարության համաշխարհային օրն է: 1998թվականի այս օրը Տոկիոյում տեղի ունեցավ Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Օրվա խորհրդանիշը դարձավ բաց սիրտը, որը նկարեց ֆրանսիացի նկարիչ Օրելը:

Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը մարմնի. այն չի երևում, երբ ունես այն, և ամեն դեպքում այն միշտ բերում է հաջողության (Լ. Տոլստոյ):

Բարին գոյություն ունի այնքանով, որքանով գոյություն ունի չարը:

Ինչպես ասել է Մայր Թերեզան` բարությունը լեզու է, որը հասկանում են բոլորը, նույնիսկ՝ կույրը կարող է տեսնել և խուլը կարող է լսել այն: Հետաքրքիր երևույթ է բարությունը: Այն իրականում ընդամենը բնավորության դրական գիծ է, որի առկայության դեպքում մարդը բարեկամաբար է վարվում այլոց հետ, պատրաստակամությամբ օգնության է հասնում, նպաստում է ուրիշների զարգացմանն ու երջանկությանը: Մեր մտերիմների հանդեպ բարություն դրսևորելը բնական է։ Սակայն, երբ բարությունը չի սահմանափակվում միայն մտերիմների շրջանում դրսևորվելով, այն ավելի վեհ հատկություն է դառնում։ Մարդը ստեղծվել է Աստծու պատկերով և, կարող է արտացոլել նրա հատկությունները: Այո՛, մենք կարող ենք ընդօրինակել Աստծուն և սովորել բարի լինել ուրիշների հանդեպ։ Ի՞նչ է բարությունը։ Բարությունն ամենայն հավանականությամբ տարբեր հատկանիշներ է միավորում։ Դա ջերմությունն է, սրտացավությունը, հոգատրությունը, ներողամտությունը, օգնելու պատրաստականությունը։ Բայց նաև շատ կարևոր է նշել, որ բարությունը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է։ Մտքում կարեկցելը ու ոչինչ չանելը ամենևին բարություն չէ, բարությունը գործելն է։ Բարությունը դա չարության բացակայությունն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10158 | 0 | 0
Facebook