Loading...

Articles

Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն

15:44, Thursday, 04 April, 2013
Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն
    
    

Ամերիկյան գիտնականները հետազոտության արդյունքում ապացուցել են, որ անանուխի մաստակը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:

Ըստ Daily Mail-ի, անանուխի մաստակի սիրահարները հակված են կալորիաներով հարուստ մթերքներ օգտագործելուն, իսկ մրգերից եւ բանջարեղենից հաճախ հրաժարվում են: Գիտնականները նման եզրակացության են հանգել 44 կամավորի հետ անցկացված գիտափորձի արդյունքում: Նրանց առաջարկվել է ծամել անանուխի եւ մրգային մաստակ, իսկ հետո ըստ ճաշակի մթերք ընտրել:

Պատճառն անանուխի մաստակում առկա մենթոլն է: Մրգերում եւ բանջարեղենում առկա օգտակար նյութերի հետ փոխազդեցության արդյունքում այն դառը, տհաճ համ է առաջացնում, ինչի արդյունքում հետ է մղում այդ մթերքներն օգտագործելուց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4535 | 0 | 0
Facebook