Loading...

Articles

Լեդի Գագան հրաժարվել է հանրապետականների առջեւ ելույթ ունենալ

15:23, Thursday, 04 April, 2013
Լեդի Գագան հրաժարվել է հանրապետականների առջեւ ելույթ ունենալ

Երգչուհի Լեդի Գագան հրաժարվել է ելույթ ունենալ ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ 2012 թվականի օգոստոսին կայացած համագումարի ժամանակ:

Daily Caller-ի տեղեկացմամբ, ելույթի համար երգչուհուն առաջարկել են 1 մլն դոլար: Բացի այդ, կուսակցությունը խոստացել է 150 հազար դոլար փոխանցել ընտանեկան բռնության հետեւանքով տուժածների օգնության բարեգործական հիմնադրամին: Սակայն ո՛չ հոնորարը, որն այլ կատարողներին առաջարկվածներից ամենաբարձրն էր, ո՛չ էլ բարի կամքի դրսեւորումը սոցիալական խնդիրներով մտահոգ երգչուհուն չեն տպավորել: Հանրապետականների առաջարկից հրաժարվել են նաեւ քանթրի կատարող Դոլի Փարթոնը եւ ռեփեր Պիտբուլը: Սակայն համագումարի պատվիրակների հրավերն ընդունել են հայտնի այլ աստղեր, ինչպիսիք են Քիդ Ռոքը, Journey-ը եւ Lynyrd Skynyrd-ը:

Արտիստների հետ բանակցությունների մասին հայտնի է դարձել դատական փաստաթղթերից, որոնք Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է համագումարի համերգային մասի կազմակերպչին, որն ամբողջությամբ չի կատարել իր պարտականությունները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3500 | 1 | 0
Facebook