Loading...

Articles

Ժողովուրդ ջան, եթե գիտեք՝ ինչպես աշխատել, եկեք իմ տեղը աշխատեք. Արմեն Աշոտյան

14:56, Thursday, 04 April, 2013
Ժողովուրդ ջան, եթե գիտեք՝ ինչպես աշխատել, եկեք իմ տեղը աշխատեք. Արմեն Աշոտյան
     Այսօր կառավարության նիստում քննարկվեց բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում տեղերի հատկացման հարցը: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պատվերի ծավալն ամբողջությամբ պահպանվել է, դրսևորվում է նույն մոտեցումը, ինչ վերջին տարիներին: Ըստ նրա՝ առաջին հերթին խրախուսվում են տնտեսության համար առաջնահերթություն հանդիսացող ճյուղերը, երկրորդը՝ հայագիտությունը, երրորդը՝ մշակույթը և արվեստը:
    
     Ա. Աշոտյանը կարևորեց գործատուների համագործակցությունը բուհերի հետ: Նա տեղեկացրեց, որ տնտեսագետների քանակը պետպատվերի շրջանակում 3.5 անգամ նվազել է, նաև նվազել է մանկավարժների, իրավագետների, լեզվաբանների պետպատվերի տեղերը: Դրա փոխարեն ավելացել է ՏՀՏ, գյուղատնտեսական մասնագիտությունների, արվեստի մշակույթի բուհերի պետպատվերի թիվը, որոնք պետական աջակցության կարիք ունեն:
    
     Նախարարի խոսքով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան տարեկան ընդունվում է 1300 տնտեսագետ, որից 1200-ը՝ վճարովի, այն դեպքում, երբ պետպատերի շրջանակում թափուր տեղեր են մնում այլ մասնագիտություններով:
    
     Հարցին՝ գուցե կտրուկ կրճատվե՞ն տնտեսագիտականի տեղերը, նախարարը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, եթե գիտեք՝ ինչպես աշխատել, եկեք իմ տեղը աշխատեք: Չկան հեշտ լուծումներ»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3640 | 1 | 0
Facebook