Loading...

Articles

Բջջային հեռախոսազանգը 40 տարեկան է

19:12, Wednesday, 03 April, 2013
Բջջային հեռախոսազանգը 40 տարեկան է

40 տարի առաջ Նյու-Յորքի փողոցներից մեկից Motorola ընկերության ինժեներ Մարտին Կուպերը կատարեց առաջին բջջային հեռախոսազանգը: Այդ ժամանակ ստեղծված բջջայինը կշռում էր ավելի քան կիլոգրամ և ուներ 22.5սմ երկարություն:
    
     Մարտին Կուպերի կատարած զանգն ուղղված էր Bell Labs ընկերության ղեկավար Ջոուել Էնգելին: Հենց զանգի ընթացքում էլ Կուպերը տեղեկացրեց նրան այդ փաստի մասին: Այժմ ՝ 40 տարի անց, բջջայինը շքեղությունից վեր է ածվել առաջին անհրաժեշտության իրի: Motorola ընկերությունն էլ կորցրել է իր երբեմնի դիրքը շուկայում և բջջայինների վաճառքով էլ զբաղեցնում է ընդամենը 9-րդ տեղը: Հավանաբար դրությունը կփոխվի ժամանակի ընթացքում, քանի որ նախորդ տարի ընկերությունը գնվել էր Google-ի կողմից:
    
     Ինչ վերաբերվում է նախատիպին, ապա այն չհանվեց մասսայական արտադրության: Նրա վրա տարվեց տաս տարվա աշխատանք և արդյունքը եղավ այն, որ 1983թ.-ին ներկայացվեց Motorola DyncaTAC 8000X բջջայինը: Այն կշռում էր 800 գրամ և արժեր 4000 դոլար: Գինը այն ժամանակ հավասարազոր էր մեկ ավտոմեքենայի գնին: 1984թ.-ի դրությամբ ԱՄՆ-ում այդ բջջայինից ունեին մի քանի տասնյալ մարդիկ: Իսկ 2012-ի դրությամբ աշխարհում վաճառվել է 1.75 միլիարդ բջջային հեռախոս:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4285 | 0 | 0
Facebook