Loading...

Articles

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. նախատեսված բարեկարգման ծրագրերը

18:13, Monday, 21 May, 2018
Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. նախատեսված բարեկարգման ծրագրերը

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, գույքի և խաղերի տեղադրման, ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները։

Սահմանված ժամանակացույցով իրականացվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման ու ներկման աշխատանքները։
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին, ինչպես նաև դրանք սահմանված ժամկետներում ավարտելուն:
     ___________________________

Զեկուցվել է, որ շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ:
     Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ն առաջիկա օրերին կհանձնվի շահագործման:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1842 | 0 | 0
Facebook