Ծիծաղի 50 երանգները. Հարցազրույց Անի Հակոբջանյանի հետ
18:22, Friday, 30 March, 2018
Like
0
Dislike
0
6387 | 0 | 0 | 0
-《Դմբո Ջոյսը》, դասախոսիս նվիրած գրքերը գրկելով ու մտածելով, թե այսօր քանի հոգու կսիրահարվեմ մետրոյում /ծիծաղում է/ 2.Այս պահին գի՞րք, թե՞ պոնչիկ -Գիրք պոնչիկի մասին / ծիծաղում է/ 3.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները -Կրեմով պոնչիկով, խնձորով պոնչիկ, բանանով պոնչիկ 4.Ասա ինձ՝ չես կարող և, ես… -Ակնոցս ուսուցիչների պես ուղղելով, կասեմ, որ 《չ》-երը լեզվում են, իսկ իմ կյանքում դրանք բացակայում են։ 5.Հայաստանն ու ես… -Մեր միասնական պայքարի շնորհիվ հասնելու ենք ազատության 6. Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը -Այն քաղաքը, ուր կարելի է փողոցում առանց ամաչելու պարել, լացել, գրկել, երգել, սիրել, ու բնավ կարևոր չէ` ինչ անուն կկրի ազատության քաղաքը։ 7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր… -《Ծիծաղի 50 երանգները》 8. Կսիրահարվեմ նրան, եթե… -Համաձայնի ինձ հետ շորերով լողավազան մտնել, առանց գումարը վճարելու փախչել սրճարանից, տանիքներին պարել, գինի խմել, ու որ ամենակարևորն է` ինձ համար գիրք կարդա, ինչպես Շլինկի 《Ընթերցողը》 գրքի հերոսն էր անում։ 9.Կյանքը ձանձրալի է առանց ... -Թափառումների, գրքերի, տղաների ու իմ ծիծաղի, ավելի շուտ` խռխռոցի /ծիծաղում է/ 10.Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը -Ամեն քայլափոխս իմ տունն է, այն էլ` առաջին. եթե նստել եմ հարմար նստարանի, ուրեմն նստարանը իմ տունն է, եթե պառկել եմ գետնին, գետինն է իմ տունը, իսկ եթե մետրոյում պատահմամբ ընկել եմ գեղեցիկ տղայի գիրկը, նա է իմ տունը /ժպտում է/ 11.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք -Հանրապետականների, մի շարք պաշտոնյաների ու ռեժիմի ստրուկների թոքը /ծիծաղում է/ 12. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է… -Հասկացվածություն ու մարդկանց ժպիտը /ժպտում է/ 13. Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն… -Թանկարժեք ծաղիկներ, ոսկի, ռոկոկո ապակեղեն, 《խորհուրդներ》 14.Տուր ինձ գիրք, թեյ և, … -Իմ սիրելի գրականագետին (կուրսեցիներս գլխի ընկան, թե ում) 15. Ես Անի Հակոբջանյանն եմ, ես... -Ամենատխուր խելագարն եմ, որ կյանքը նվիրել է մարդկանց դեմքին լայն ու անկեղծ ժպիտ նկարելուն |
+17 °C |
+16 °C
+28 °C
|
Tomorrow: +29 °C |