Իսկական «քյառթու» հայը նա է, ով (քեր) .
-գրպանից հանում է թաշկինակը, մաքրում կոշիկները, պլպլացնում և հետո կրկին դնում գրպանը…
-ծամոնը ծամելուց հետո կպցնում է ականջին, որ հետո նորից ծամի…Եվ այդպես մի քանի անգամ…
-ցուցամատը մտցնում է քիթը, քչփորում, հետո հասնում ուղեղին, տեսնելով դատարկ է կրկին զբաղվում քթի «հումքով» … Չնայած ճիշտ կլիներ միջնամատը մտցներ…
-վերնաշապիկի օձիքը կեղտից, քրտնքից պաշտպանելու համար, թաշկինակը սիրուն դարսերով ծալում և դնում է վզին…
-ով իրա պարտքն է համարում իր կանգնելու, հանդիպման, զրույցի վայրում «արժանապատիվ քանակությամբ» աղբ թողել՝ արևածաղիկի կճեպներ, սուրճի բաժակներ, պլաստիկե շշեր, սիգարետի տուփեր և մնացուկներ…
-ամեն 4-րդ, 5-րդ քայլին «պարտաճանաչ ու համաչափ» թքում է աջ ու ձախ…
-փռչոտ, ծուռ ոտքերը բաց՝ ծաղկավոր, անճաշակ, ճմրթված, գույնզգույն շորտիկով, հպարտ քայլում է քաղաքի փողոցներով…Հայտնի ֆիլմի Մուրադի տեսքով, թե տեսեք, ես էլ եմ մոդայիկ…
Ռոբերտ Մելքոնյան