-Երբ սիրում և հարգում ենք մարդուն միայն փողի ու պաշտոնի համար:
-Երբ շուրջ բոլոր քաղաքագետ են, քաղտեխնոլոգ, քաղաքական մեկնաբան, քաղաքական վերլուծող…Բայց երբ նրանցից շատերին լսում ես կամ գրառումները կարդում, ապա վերԼուծելդ է գալիս:
-Երբ հարևան հանրապետության մայրաքաղաքում հանգստանալն ավելի էժան և հետաքրքիր է, քան Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում…
-Երբ կաթնամթերքը կաթնամթերք չի, և՛ ցուպիկաշատ է, և՛ մանրէալեցուն…
-Երբ երշիկեղենի մեջ ամեն ինչ կա, բացի մսից…
-Երբ նորածնին նետում են աղբանոց, կոյուղի և արտաքնոց…
-Երբ շատերը թաղման են գնում գործ «դզելու», գործ կպցնելու, բամբասելու, մարդ տեսնելու, երևալու, ներկա ստանալու, քան թե ցավակցելու:
-Երբ գները հաճախակի կամայական և անհիմն բարձրացվում են…Այնքան անհիմն, որ Ադամ Սմիթի, Դավիթ Ռիկարդոյի, Կարլ Մարքսի, Ալֆրեդ Մարշալի դիակները գերեզմանում զարմանքից ջղաձգվում են…
-Երբ որոշումներն այնքան անմտածված, արագ, հապճեպ են կայացվում, որ ստիպված են լինում վերանայել, վերափոխել, կասեցնել, հետաձգել…
-Երբ նույնիսկ սուիցիդը՝ ինքնասպանությունն է դառնում շանտաժ, բողոք, պահանջատիրություն…Հասեք, օգնեք, մի բան արեք, թե չէ նետվում եմ կամրջից…Հայավարի, հաշվարկած, գործ կպցնողի հոգեբանությամբ…
-Երբ ողջ աշխարհն այդ մեքենային Գելենվագեն է ասում, իսկ մենք՝ հայերս, Յաշշշիկ…Յաշիկապաշտ սեգմենտով լեցուն...
Ռոբերտ Մելքոնյան (Ֆեյսբուք)