Loading...

Articles

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր

17:22, Tuesday, 20 March, 2018
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին և տուրիզմի բաժնին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ:

«Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներով հագեցած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին, անշուշտ, բերելու է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, անհրաժեշտ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրել զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր: Ըստ այդմ, հնարավորին կարճ ժամկետում կազմակերպեք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առաջիկայում այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկայում մասնավորի հետ համագործակցված աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի հատկապես մարդաշատ ու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում հանրային զուգարաններ ստեղծելու ուղղությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2364 | 0 | 0
Facebook