Loading...

Articles

Հանդիպում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ –ի Չարենցավանի մասնաճյուղի տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների հետ

20:23, Sunday, 18 March, 2018
Հանդիպում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ –ի Չարենցավանի մասնաճյուղի տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների հետ
     Պատասխանատու քաղաքացի, մարդասեր դաստիարակելու համար հարկավոր է ապահովել սերունդների միջև շփում, մարդասիրական արժեքների ուսուցանում: Այս նպատակով էլ մարտի 17- ին կազմակերպվեց հանդիպում Չարենցավանի երրորդ հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ –ի Չարենցավանի մասնաճյուղի տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների հետ: Հանդիպման շրջանակներում աշակերտները հայ մեծ բանաստեղծների խոսքերով, ազգային երգերի կատարումներով գարնանային տրամադրություն փոխանցեցին կենտրոնի շահառու միայնակ տարեցներին: Շփվեցին միմյանց հետ և լավ տրամադրությամբ ու հետագա հանդիպման ակնկալիքով հրաշեժտ տվեցին: Այս հանդիպումը սիրո, հարգանքի, տարբեր սերունդների միջև համերաշխության դաս էր, աշակերտների և գարնանային ջերմությամբ լի օր՝ մեր տարեցների համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2465 | 0 | 0
Facebook