Loading...

Articles

Շաբաթօրյակ Բյուրեղավան ամայնքում

12:33, Sunday, 18 March, 2018
Շաբաթօրյակ Բյուրեղավան ամայնքում
    
    
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարականով մարտի 17-ին համայնքում՝ Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերում անցկացվեց շաբաթօրյակ: Ի սկզբանե նշեմ, որ համայնքի բնակիչները լինելով տեղեկացված, մասնակցություն չունեցան շաբաթօրյակին: Լինելով համայնքի անտարբեր բնակիչ, չփորձեցին անգամ աջակցել կազմակերպիչներին: Սա առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնել, մեր վերաբերմունքով ենք սիրում ու կառուցում երկիրն ու համայնքը: Երևույթը ցավալի է: «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպությունը համայնքում իրականացնում է ամենօրյա սանմաքրման աշխատանքները, ինչը վերահսկվում է համայնքի ղեկավարի կողմից: Շաբաթօրյակի ընթացքում հավաքվեց և տեղափոխվեց երկու աղբահան մեքենայի աղբ: Համայնքում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները մասնակցեցին՝ դպրոցներ, մանկապարտեզ, պոլիկլինիկա, «Բյուրեղավան» համատիրություն, «Բարեկարգում և կանաչապատում» և այլն: Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերում աշխատանքները ղեկավարում էին վարչական կենտրոնների ղեկավարները, իսկ Բյուրեղավանում` համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը և «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանը: Վերջինիս խոսքով, բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, համապատասխան գործիքներն ու պարագաները բաժանվել են կազմակերպություններին: Նշեմ նաև, որ շաբաթօրյակից բացի Ջրաբեր համայնքում իրականացվել է ծառատունկ, դպրոցի երեխաները տնկել են 100 ծառ` ի պատիվ Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2614 | 0 | 0
Facebook