Loading...

Articles

Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը

21:13, Wednesday, 28 February, 2018
Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը
    

    
    

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել խորհրդարանի Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:

Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ' Սադեթ Կարաբուլութը, Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:

Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների հասցեին:

Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:

Թուրքական իշխանամետ խոշորագույն շատ թերթեր նրանց դավաճան է անվանել: «Սաբահ» պետական թերթը սկանդալ է որակել այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:

Նիդերլանդական De Gelderlander կայքը գրում է, որ այս հինգ պատգամավորներն իրենց հասցեին բազմաթիվ, ատելությամբ լի, սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում:

«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով, - Իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը, -գրել է նա»:

VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության այս կեցվացքը «անընդունելի պարտադրանքը է համարել. «Ես վերջիվերջո հոլանդացի եմ, -ասել է Նա»:

Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը, հինգշաբթի օրվա եթերով դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել, նա այս «հինգին» կոչել է հասկանալ թե ում կողմն են կանգնել:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk կիսաթուրքական կուսակցության մյուս անդամը' Սելչուք Օզթուրքը քվեարկության ավարտին այնքան էր աղմկել, որ խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները նրան' համախոհների հետ միասին դուրս են հրավիրվել շենքից:

Արդեն հայտնել ենք նաև, որ 3 հոգանոց, ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

Հավաքեց և պատրաստեց ' Hay Azian-ը

«Նիդերլանդական Օրագիր»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2609 | 0 | 0
Facebook