Աբովյան քաղաքի «Հանրապետություն» փողոցը ամբողջությամբ անցել է LED էներգախնայող լուսավորության: «Երևանյան» փողոցի ամբողջական էներգախնայող լուսավորությունից, այնուհետև հիմնական խաչմերուկները շուրջօրյա լուսավորությամբ ապահովելուց, մի շարք փողոցներում ու բակերում լուսավորության անցկացման աշխատանքներից հետո այս ոլորտում սա մեր հերթական տպավորիչ արդյունքն է:
Ծրագիրն, անշուշտ, շարունակական բնույթ է կրելու, մինչև որ մեր համայնքն ամբողջությամբ անցնի էներգախնայող լուսավորության համակարգին: Նպատակը մեկն է` համայնքի բնակչության կենսապայմանների բարելավումը, քաղաքն իր հարազատ բնակչի համար ժամանակակից, բարեկարգ ու բարեկեցիկ դարձնելը:
Աբովյան-իմ քաղաքը