Արզնիի միջնակարգ դպրոցում այսօր նշվեց 2 մայրենի լեզվի` հայոց լեզվի և ասորերենի միջազգային տոնը:
Միջոցառման ընթացքում աշակերտներն անդրադարձան լեզուների ծագման, ճանաչման և պահպանման հարցերին, բացահայտեցին հայոց այբուբենի գաղտնիքները, ասորական տառերի հնչյունական համակարգը, իրենց խոսքը հագեցրին ասույթներով, բանաստեղծություններով ու երգերով:
Ուսուցիչներն էլ իրենց ելույթում հորդորեցին անաղարտ պահել մայրենի լեզուն` որպես ազգապահպան հզոր ժառանգություն: