Loading...

Articles

Փետրվարի 19-ը նշվում է իբրև միմյանց գիրք նվիրելու oր. Աշակերտները գիրք նվիրեցին իրենց դպրոցին

18:57, Monday, 19 February, 2018
Փետրվարի 19-ը նշվում է իբրև միմյանց գիրք նվիրելու oր. Աշակերտները գիրք նվիրեցին իրենց դպրոցին
     Աշակերտները գիրք նվիրեցին իրենց դպրոցին
     Փետրվարի 19-ը նշվում է իբրև միմյանց գիրք նվիրելու oր: Պատահական չէ օրվա ընտրությունը, քանզի այսօր նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված օրվան: Դպրոցում այս գեղեցիկ օրը ավանդույթ է, նշում են ամեն տարի: Գրական ցերեկույթը սկսվեց Թումանյանի կենսագրության ներկայացմամբ: Աշակերտները ներկայացրեցին բանաստեղծի անցած ուղին՝ երգեցին, կարդացին նրա ստեղծագործություններից: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանի խոսքերով՝ տոնն իր մեջ խորհուրդ ունի. «Վերջին տաս տարիներին ընթերցանության նկատմամբ մեր հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը: Այսպիսի միջոցառումներով փորձում ենք վերաարժեքավորել գիրքը, կարևորել գրքի դերն ու նշանակությունը»: Գիրք նվիրելու օրվա առիթով բոլոր աշակերտները մեկական գիրք / հիմնականում գեղարվեստական/ նվիրեցին դպրոցի գրադարանին՝ նշելով և շնորհավորելով այս անչափ կարևոր տոնը:
    
    
    
    

Բյուրեղավանի Քաղաքապետարան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2926 | 0 | 0
Facebook