Loading...

Articles

Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով

18:53, Monday, 19 February, 2018
Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա և Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպվել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ:

«Լավագույն ընթերցող» ճանաչված 17 աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան, հանդիպել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին և քաղաքապետի մյուս տեղակալներին ու գրքեր նվիրել նրանց:
     Հետաքրքիր անակնկալ էր կազմակերպվել նաև Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակի այցելուների համար: Նրանց դիմավորել են քաղաքապետարանի Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու թերթոնների տեսքով գրքի մասին ասույթներ նվիրել:
     Հովհաննես Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոցի աշակերտները այցելել են Երևանի Ազատության հրապարակ և ծաղիկներ խոնարհել մեծ գրողի արձանին:
     Տոնի ժամանակ կազմակերպվել է նաև «Դասը վարում է գրողը» ծրագիրը, որի ընթացքում 33 գրողներ այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ և անցկացրել հետաքրքիր դասեր:
     Նշենք, որ օրվա խորհրդով տարատեսակ միջոցառումներ են իրականացվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2496 | 0 | 0
Facebook