Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոցի 11-րդ դասարանում անցկացվեց բաց դաս «Հայ գրականություն» առարկայից: Մթնոլորտը ողողված էր տերյանական ոգով ու շնչով: «Օ~, Գանձայի քնարական երեկոներ, դուք թռցրիք պատանի Վահանի հոգին դեպի բանաստեղծական և գերզգայական ոլորտները, դարձաք մաքուր սփոփանք և բարձր արվեստ...» , - ահա այս տողերով հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Մարտիրոսյանը սկսեց ներկայացնել Վ. Տերյանի գրական դիմանկարը: Խոսքը ուղեկցվում էր տերյանական թախծոտ ու հոգեպարար երգի ելևէջներով` դառնալով մաքուր սփոփանք ու հյուսելով ներդաշնակություն: