Loading...

Articles

Կահավորվել են անգլերենի ուսուցման արդիական դասասենյակներ

12:51, Thursday, 08 February, 2018
Կահավորվել են անգլերենի ուսուցման արդիական դասասենյակներ
     Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կահավորվել են անգլերենի ուսուցման արդիական դասասենյակներ:
     Դասասենյակների բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի ու շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
     Հրազդանի N 8 հիմնական դպրոցում կայացած միջոցառմանը մասնակցել ու իրենց ելույթներում նախաձեռնության գաղափարը ողջունել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
     Հանդիսությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի ու կրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի սաների ծնողներ և հյուրեր:
     «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում կահավորված դասասենյակները հնարավորություն են ընձեռելու դպրոցական տարիքի երեխաների համար ապահովել անգլերենի արտադասարանական պարապմունքներ՝ կիրառելով ինչպես ժամանակից տեխնիկական միջոցներ, այնպես էլ արդիական պահանջներին համապատասխանող կրթական մեթոդաբանութուն:
     Նորաբաց դասասենյակներում, հյուրերի մասնակցութամբ, կազմակերպվել է նաև անգլերենի առաջին պարապմունքը:
    
     http://kotayk.mtad.am/news/item/2018/02/07/anglerendasasenyakner8/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3532 | 0 | 0
Facebook