Loading...

Articles

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ...

11:54, Tuesday, 30 January, 2018
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ...

Հայոց բանակի օրը յուրովի տոն դարձավ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի համար:

Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Օ.Մալյանի նախաձեոնությամբ համախմբվել էին մի շարք հայրենասեր պատանիների ու աղջիկների, ովքեր, մեծ հպարտությամբ, հայրենիքի համար զոհված զինվորների հուշը սրտերում, իրենց հոգու ողջ ջերմությունն էին հղում և՛ հյուրերին, և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին:

Երգ, ասմունք, բեմականացում, ուրախ շուրջպար, զինվորներին ուղղված խոսք ու նամակ. ահա ինչպես էին դպրոցի սաները դիմավորում Հայոց բանակի 26-րդ տարելիցը :

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ...


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2699 | 0 | 0
Facebook