Կոռուպցիայի 3 հիմնական պատճառներն են՝
- Անպատժելիությունը
- Միապետությունը
- Գաղտնիությունը
Իշխանությունը կոռումպացվում է միայն այն դեպքում, երբ դատական բոլոր ատյանների լծակները գտնվում են մեկ մարդու ձեռքում և նրանից է կախված դատական պրոցեսներում գտնվող գործերի լուսաբանումը: Ոչ ճիշտ վճիռ կայացնող դատավորների նկատմամբ սահմանած պատասխանատվությունը շատ թույլ է, կայացվում է որոշում, գործը քննում են վեց տարի և երբ հարցնում ես, թե ինչու են վճիռն այդքան ուշացնում, մատնանշում են օրենքը, ըստ որի դատավորն իրավունք ունի գործը քննել ողջամիտ ժամանակահատվածում: Եթե մի եկրում մարդու իրավունքները պետք է պաշտպանեն վեց, յոթ կամ տաս տարի ժամանակահատվածում, ապա այդ երկրում չեն բացառվում ո՛չ կոռուպցիան, ո՛չ արտագաղթը ո՛չ էլ բիզնեսի սնանկացումը: