ՌՈՒԶԱՆՆԱ ԻԼՅԱՅԻ ՄԻՐԶՈՅԱՆ /Աբովյանի հ. 2 հիմնական դպրոց/
Ռ. Միրզոյանը ծնվել է 1969թ-ին` Աբովյան քաղաքում։ Սովորել է Աբովյանի N2 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1988-1993 թթ․սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատմության» ֆակուլտետը և որակավորվել է որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 1990 թ-ից առ այսօր աշխատում է Աբովյանի N2 հիմնական դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ և ղեկավարում է «Պատմության և աշխարհագրության» մեթոդմիավորումը։
Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է հանրապետական մրցույթների, գիտական կոնֆերանսների, ուսումնական տարբեր դասընթացների, վերապատրաստումների, ԴԿՄ-ի կողմից անցկացվող սեմինարների։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և հավաստագրերի։ Նրա աշակերտները հանրապետական օլիմպիադաներում արժանացել են մրցանակների, իսկ աշխատությունները՝ որպես գիտական հոդվածներ, տպագրվել են Եվրասիա միջազգային համալսարանի կողմից լույս ընծայված «Կիլիկիայի դերը հայոց պետականության պատմության մեջ» գրքում։ Այս տարի` դպրոցի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, մարզպետի կողմից պարգևատրվել է պատվոգրով։
2017թ. դեկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Կոտայք Կրթություն Մշակույթ