ՔՆԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԲՈՒԲՈՒՇՅԱՆ /Հրազդանի հ. 9 հիմնական դպրոց/
Ք. Բուբուշյանը ծնվել է 1977 թվականին Վրաստանի Ախալցիխե քաղաքում, ծառայողի ընտանիքում։
1983 թվականին ընդունվել է Ախալցիխե քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է մինչև 1993 թվականը։ 1993 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ քաղաք Հրազդան։
1993 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի № 10 միջնակարգ դպրոցը։
1994 թվականին ընդունվել և 1999 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ռուս-իսպաներեն ֆակուլտետը` ստանալով ռուսաց լեզվի և գրականության, իսպաներենի մասնագետի, ուսուցչի, բանասերի որակավորում։
1999 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա. Իսահակյանի № 9 միջնակարգ դպրոցում` որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, որտեղ աշխատում է մինչ օրս։
2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ԿԱԻ-ի Կոտայքի մասնաճյուղի ռուսաց լեզվի ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստումների վերապատրաստող:
2017 թվականին մասնակցել է ՌԴ-ի և ՀՀ ԿԳՆ-ի կողմից անցկացվող «» հանրապետական մրցույթին, որի արդյունքում արժանացել է «» առաջին կարգի դիպլոմի:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի № 1620-Ա հրամանի, նրան շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Կոտայք Կրթություն Մշակույթ