Ի՞ՆՉԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԸՆՏՐԵԼԻՍ
Ուշադրություն դարձնելով միայն արտաքին տեսքին և գնային սահմանին՝ շատերը չեն էլ պատկերացնում, թե որքա՞ն ժամանակ այն կծառայի, արդյոք այնապահո՞վ կլինի, կպաշտպանի՞ տեղումներից և ցուրտ եղանակից և հեշտ կլինի՞ այն վերանորոգել: Տանիքի նյութը ընտրելու ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին՝
Որոշ տեղեկություններ այս գործոններից մի քանիսի մասին. Տանիքի երկարակեցությունը ուղակի կապված է ընտրված նյութի հատկությունների հետ, որոնցից և պատրաստվելու է տանիքը: Ամենաերկարակյացտանինքները պատրաստված են լինում կերամիկական և կոմպոզիտային սալիկներից, որոնք կծառայեն մոտ 35-50 տարի, իսկ ամենակարճ ժամանակահատվածըՁեր գլխավերևը կծածկի երկաթե տանիքը (մոտ 10 տարի): Լավ մեկուսացնող հատկությունով օժտված տանիքը ոչ միայն կպաշտպանի Ձեզ այլ նաև Ձեր ֆինանսները, քանի որ, լավ մեկուսացնող տանիքը թույլ կտաավելի քիչ գումար ծախսել ջեռուցման նպատակներով: Ոչ պակաս կարևոր գործոն է տանիքի քաշը, որովհետև չհաշվարկված քաշով տանիքը ժամանակի ընթացքում կարող է ճնշում գործադրել տան պատերի վրա, մանավանդ ձմեռային ամիսներին, երբ տանիքը կարող է լինել ձյան ծանր շերտի տակ: Տանիքի մոդուլի տեսակը ևս կարևոր է, քանի որ, դրա ճիշտ ընտրությունը կարող է կրճատել տեղադրելու ժամանակը և հեշտացնել այն: Թափոնների քանակըքչացնելու համար խորհուրդ է տրվում ընտրել ճկուն և հատիկավոր մոդուլներին քան թիթեղանմաններին: Տանիքը կառուցելուց հարկավոր է ունենալ ճկուն բյուջե, որովհետև շատ դեպքերում տանիքի տեղադրումը վերջում ավելի թանկ է արժենում, քաննախատեսվում էր: Այդ երևույթը տեղի է ունենում տարբեր հատիկավոր մասերի գների տատանման և տեղադրման ժամանակ թափոնների քանակի ավելացմանպատճառով: Տան տանիքին սպառնացող հիմնական վտանգներն են ձյան առատ տեղումներից առաջացած շերտերի ճնշումը և կայծակի ուժեղ հարվածները, որոնցից կարողէ հրդեհ սկսվել: Բարեբախտաբար գրեթե բոլոր այս նյութերը ունակ են հիանալի պաշտպանել Ձեր տունը այդ վտանգներից: Եթե այս բոլոր գործոնները հաշվի առնեք տան կառուցման պլանավորման ժամանակ, ապա այն Ձեզ ծառայի շատ երկար տարիներ: Առավել խորը և մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել մեր պրոֆեսինալ մասնագետներին, ովքեր սիրով կպատասխանեն Ձեր հարցերին։ |