Loading...

Articles

Հանուն բանակի Վիգեն Սարգսյանը սննկացնում է Խաչատուրովին

20:27, Tuesday, 31 October, 2017
Հանուն բանակի Վիգեն Սարգսյանը սննկացնում է Խաչատուրովին

Սարգսյանը փակել է Խաչատուրովի՝ բանակի հաշվին պահվող բիզնեսը։
     Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման հենց սկզբից նախարարությունում բազմաթիվ փոփոխութուններ տեղի ունեցան:
     Վիգեն Սարգսյանը հենց սկզբից փորձեց փոխել բանակի վերաբերյալ վերաբերմունքը:
     Ինչ որ իմաստով Վիգեն Սարգսյանին դա հաջողվեց:
     Վիգեն Սարգսյանը այն միակ նախարարն է, որը ընդառաջ գնալով զինվորականներին, բանակում ներդրեց նոր տեսակի զինվորական ճտքակոշիկներ, որոնք բազմաթիվ տարիներ է ինչ փոփոխության չէին ենթարկվում: Նախկին ճտքակոշիկները անհարմար էին ու բանակի կարիքների համար մշակվել էին դեռևս ԽՍՀՄ տարիներին: Զինվորականները դրա հետ կապված բազմաթիվ բողոքներ ունեին, սակայն ՀՀ ՊՆ-ն չէր կարողանում հրաժարվել այդ կոշիկներից, քանի որ դա բանակին մատակարարում էր ՀՀ ՊՆ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին պատկանող ընկերությունը:
     ՊՆ բազմաթիվ ղեկավարներից միայն Վիգեն Սարգսյանին հաջողվեց դեմ դուրս գալ Խաչատուրովի բիզնես շահերին ու զինվորականներին ապահովել առավել տաք ու հարմարավետ ճտքակոշիկներով:
     Աղբյուրը ՝ politik.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3690 | 0 | 0
Facebook