Հետաքրքիր էր օրը Արտենիի թիվ 1միջն.դպրոցում: Աշակերտական ինքնավարություն էր: 6-12-րդ դասարաններում դասերը վարում էին աշակերտները: Հետաքրքիր մեթոդ էր մշակվել. դասացուցակին համապատասխան՝աշակերտները բաշխել էին դասաժամերը միմյանց միջև, նախապես պատրաստվել հաջորդ թեմայի մատուցմանը: Դասերը վարելիս՝ «ուսուցիչ» աշակերտները, ջանում էին մատչելի և հասկանալի բացատրել, հարցնել, մեկնաբանել, պատասխանել, մեթոդներ կիրառել… Դասաժամերը անցան հետաքրքիր, որը նպաստեց աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խորացրեց հարգանքը ուսուցչի հանդեպ: Չնայած «ուսուցիչները» խոստովանեցին, որ լարված էին ու շփոթված, այնուամենայնիվ սիրով և պատվով ստանձնեցին մանկավարժի պատասխանատու դերը: